Անհնար է խաղաղություն հաստատել առանց ռազմագերիների վերադարձի. Աննա Գրիգորյան

https://arm.sputniknews.ru/20260927/anhnar-e-khaghaghutjun-hastatel-aranc-razmagerineri-veradardzi-anna-grigvorjan-107358250.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մենք ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում. Աննա Գրիգորյան

Sputnik Արմենիա

Մենք ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում. Աննա Գրիգորյան

2026-09-27T12:09+0400

true

PT0M55S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107356971_304:0:1744:1080_1920x0_80_0_0_0bb063a221f0f2feaa22e48a0f480566.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաստան» դաշինք, աննա գրիգորյան, եռաբլուր պանթեոն, արցախյան պատերազմ, видео

«հայաստան» դաշինք, աննա գրիգորյան, եռաբլուր պանթեոն, արցախյան պատերազմ, видео

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը այսօրվա իրավիճակը համեմատում է «ծուռ հայելիների աշխարհի» հետ։

Անհնար է խաղաղություն հաստատել առանց ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների ճակատագրի պարզման: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Չկա աշխարհում երկրորդ դեպք, երբ որ երկու երկրներ հայտարարում են, որ իրար հետ խաղաղության պայմաններում են ապրում, և երկրներից մեկը մյուսի հայրենակիցներին ուղղակի պատանդի կարգավիճակում պահում է և խոշտանգման է ենթարկում»,– նշեց պատգամավորը։

Աննա Գրիգորյանը այս իրողությունը համեմատում է «ծուռ հայելիների աշխարհում» հայտնվելու հետ, որտեղ պատերազմը ներկայացվում է որպես խաղաղություն, զիջումները՝ որպես ձեռքբերումներ:

«Հիմա մեր պատերից հանում են հերոսների տղաների նկարները, կարծես դրանով փորձում են նաև ջնջել մեր հիշողությունը, բայց այդ հիշողությունը հնարավոր չէ ջնջել»,– հավելեց նա։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։

Leave a comment