Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Էթ-Թանֆի ռազմաբազայի նկատմամբ | ՄԱՄՈՒԼ.ամ

Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել արևմտյան կոալիցիայի Էթ-Թանֆի ռազմաբազան, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերել իր ուժերը։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը։

«Սիրիական և ամերիկյան կողմերի միջև համակարգված գործողությունների հիման վրա՝ Սիրիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Ալ-Թանֆ բազայի նկատմամբ և ապահովում են բազայի և նրա շրջակա տարածքի անվտանգությունը», – նշվում է հայտարարության մեջ։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը սկսել են «տեղակայվել Սիրիա-Իրաք-Հորդանան սահմանի երկայնքով՝ Էթ-Թանֆ անապատում»։

Ավելի վաղ սիրիական ռազմական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ ամերիկյան զորքերը դուրս են եկել բազայից և տեղափոխվել Հորդանան։

Էթ-Թանֆում գտնվող ռազմաբազան, որը տեղակայված է Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների հատման կետում, ստեղծվել է ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի կողմից 2014 թվականին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով և հնարավորություն էր տալիս վերահսկել Դամասկոս–Բաղդադ ռազմավարական մայրուղին։

Leave a comment