Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան

Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հարցին՝ խաղաղություն հնարավո՞ր է՝ Արցախի նախագահն ասաց, որ իրենք ձգտում են խաղաղության։

«Խաղաղությունը ևս ընտրության հարց է, թե ինչ խաղաղություն ենք ուզում ու ինչ գնով, մենք ի՞նչ գին ենք վճարում այդ խաղաղության համար ու վճարելու ենք»,- ընդգծեց նա։

Շահրամանյանը նշեց, որ արցախցիները պետք է կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում, որն իրենց հայրենիքն է։

 

Leave a comment