Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում

Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ: Հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը, իսկ թիմի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը բաց կթողնի մրցամարտը։

Հայաստանի հավաքականը 10 տուրերում տարել է 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 1 պարտություն և 15 թիմային միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ուզբեկստանի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

10 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի և 15 միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment