https://arm.sputniknews.ru/20260927/ajsor-hh-3-marzerum-teghakan-inqnakaravarman-marminneri-yntrutjunner-en–107322029.html
Այսօր ՀՀ 3 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են
Այսօր ՀՀ 3 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են
Sputnik Արմենիա
Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T08:01+0400
2026-09-27T08:01+0400
2026-09-27T08:01+0400
տիմ ընտրություններ
հայաստան
լոռի
արմավիր
կոտայք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/10/95878456_0:78:1500:922_1920x0_80_0_0_97e6931ae63577db581c672733334cca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 8.00–ից սկսած Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սկսվել։ Ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ղեկավարի 1 թեկնածու է առաջադրված՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը, իսկ ավագանու տեղերի համար առաջադրվել է 5 մարդ։Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրում են ավագանու 5 անդամների. ինքնառաջադրվել է 5 անձ։ Կոտայքի մարզի Արզնիում ավագանու 9 մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։Հիշեցնենք՝ այս տարի ՏԻՄ ընտրություններ են նախատեսված նաև Սյունիքի Գորիս համայնքում հոկտեմբերի 25-ին, Լոռիում՝ հոկտեմբերի 25–ին (Ստեփանավան) ու նոյեմբերի 29–ին (Սպիտակ), Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում` հոկտեմբերի 25-ին, Աբովյանում՝ դեկտեմբերի 13–ին։
լոռի
արմավիր
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/10/95878456_84:0:1417:1000_1920x0_80_0_0_466a319338491d093abc0b99c93407c9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, հայաստան, լոռի, արմավիր, կոտայք
տիմ ընտրություններ, հայաստան, լոռի, արմավիր, կոտայք
Բաժանորդագրվել
Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 8.00–ից սկսած Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սկսվել։
Ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։
Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը, որը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր ոչ թե ՔՊ–ի, այլ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ղեկավարի 1 թեկնածու է առաջադրված՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը, իսկ ավագանու տեղերի համար առաջադրվել է 5 մարդ։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրում են ավագանու 5 անդամների. ինքնառաջադրվել է 5 անձ։
Կոտայքի մարզի Արզնիում ավագանու 9 մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։
Հիշեցնենք՝ այս տարի ՏԻՄ ընտրություններ են նախատեսված նաև Սյունիքի Գորիս համայնքում հոկտեմբերի 25-ին, Լոռիում՝ հոկտեմբերի 25–ին (Ստեփանավան) ու նոյեմբերի 29–ին (Սպիտակ), Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում` հոկտեմբերի 25-ին, Աբովյանում՝ դեկտեմբերի 13–ին։