Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել. Ռոբերտ Ամստերդամ

«Բոլորս ենք դժվարությունների բախվում, եւ մեր արժեքը կախված է նրանից, թե ինչպես մեզ կպահենք այդ ծանր ժամանակների ընթացքում: Տեսել եմ, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անհիմն եւ անարդար առանձնացվել իր ընտանիքից եւ բանտային պայմաններում գտնվել քաղաքական մի գործչի կողմից, ով գործում է թուլության եւ վախի շարժառիթներով»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ նշեց միջազգային իրավաբան, Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել ՝ առաջնորդվելով իր հավատով առ Աստված եւ սիրով՝ ընտանիքի, ազգի եւ պետության հանդեպ: Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը ես համարում եմ մեծ պատիվ եւ արտոնություն: Նա մարդ է, որը կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթը, պատմությունը եւ չանեն զիջումներ օգտարերկրյա ուժերին: Նա մարդ է, որը հասկանում  է, որ խաղաղությունը չի նշանակում հանձնվել»,-ասաց միջազգային իրավաբանը:

Նրա ձեւակերպմամբ՝ Հայաստանը մշակույթով, լեզվով եւ պատմությամբ պարտական է եկեղեցուն. «Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում եկեղեցին կլինի ապահով, իսկ պատանդները կվերադառնան»:

Մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment