Մեկ օրում 11 զոհ, այդ թվում՝ սրճարանին հասցված հարվածից. ՌԴ–ին հասցված հարվածների մասին

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժը սեպտեմբերի 25-ի երեկոյան անօդաչու թռչող սարքով հարվածել է Խերսոնի մարզի Ասկանիա-Նովա քաղաքի «Օր-գիշեր» սրճարանին, զոհվել են 20 և 22 տարեկան աղջիկներ:

Շենքն ամբողջությամբ ավերվել է։ 2004 և 2006 թվականներին ծնված երկու աղջիկների մարմինները հայտնաբերել են փլատակներում։ Եվս 2 հոգի ծանր վնասվածքներ են ստացել՝ 1993 թվականին ծնված տղամարդ և 2007 թվականին ծնված աղջիկ։ Տեղեկությունները հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

Նույն օրվա երեկոյան Չապլինկայում անօդաչու թռչող սարքը հարվածել է սննդամթերք տեղափոխող բեռնատարին, զոհվել է մեկ տղամարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր ՌԴ տարածաշրջաններում ևս 9 զոհի մասին: Կուբանի Սևերսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 3, վիրավորվել է 2 մարդ: Բելգորոդի մարզում մեկ օրում 3 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել։ Եվս 3 մարդ (այդ թվում՝ 16-ամյա աղջիկ) վիրավորվել է Զապորոժիեի մարզում:

Leave a comment