https://arm.sputniknews.ru/20260926/sa-hancagvortsutjan-masin-apacujc-e-zvohrabjany-ekeghecu-masin-skandalajin-zekujci-masin-107346416.html
Սա հանցագործության մասին ապացույց է․ Զոհրաբյանը՝ եկեղեցու մասին սկանդալային զեկույցի մասին
Սա հանցագործության մասին ապացույց է․ Զոհրաբյանը՝ եկեղեցու մասին սկանդալային զեկույցի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանի գնահատմամբ՝ զեկույցում հրապարակված «փաստերը» կենացների ու բամբասանքների մակարդակի տեղեկություններ են, փաստաթղթում մտքերը խառն են շարադրված, իրար… 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T19:13+0400
2026-09-26T19:13+0400
2026-09-26T19:13+0400
հայաստան
զեկույց
եկեղեցի
արա զոհրաբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/1a/98107558_0:83:1600:983_1920x0_80_0_0_796254d6a001f665b3035a05b87ff2c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցում ստեղծված «ճգնաժամի» մասին զեկույցը հանցագործության մասին ապացույց է և հետագայում օգտագործվելու է ներկա բարձրաստիճան պաշտոնյաների դեմ դատարանում։ Alpha News-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։Նրա խոսքով՝ զեկույցն ապացուցում է պետության հակաօրինական միջամտությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարությանը, ինչն արգելված է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով։«Ես վստահեցնում եմ` ապագայում այն քրեական վարույթը, որը հարուցվելու է, և այսօրվա բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտնվելու են մեղադրյալի աթոռին, այս զեկույցը նաև այդ ապացույցների շարքում է գնահատվելու»,- ասել է Զոհրաբյանը։Պաշտպանը վստահ է, որ իշխանությունն ավելի բիրտ քայլերի է գնալու, բայց Ամենայն հայոց կաթողիկոսը չի ընկրկելու։ Զոհրաբյանը նաև կասկած չունի, որ այս ամբողջ արշավը ոչ թե ՔՊ-ի, այլ թուրք-ադրբեջանական ուժերի օրակարգն է, քանի որ եկեղեցին նրանց համար խոչընդոտ է։Ինչ վերաբերում է զեկույցում հրապարակված «փաստերին», պաշտպանը նշել է՝ կենացների ու բամբասանքների մակարդակի տեղեկություններ են, փաստաթղթում մտքերը խառն են շարադրված, իրար հակասող և այլն։«Եթե նույնիսկ իրենց գրածը ճշմարտություն լինի, հարց է առաջանում՝ ձեզ ի՞նչ։ Դուք լուծե՞լ եք երկրի անվտանգության հարցը, աղքատությունը վերացրե՞լ եք, նույնիսկ ձեր սիրած ասֆալտն ամբողջությամբ բարեկարգե՞լ եք, հիմա մնացե՞լ է եկեղեցու հոգևոր հարցը լուծել։ Եվ մի հարց է ծագում՝ ո՞վ է այդ բարի հովիվը, Նիկո՞լ Փաշինյանը։ Մենք բազմաթիվ հրապարակումներ ենք կարդացել, որոնցում Փաշինյանը կապվում էր աղանդավորական կառույցների հետ։ Հիմա, եթե շահառուն կամ պատվիրատուն այդ կառույցներն են, ի՞նչ գործ ունի իշխանությունը երկրի ներքին տարածք ներխուժելու համար»,- ասել է Զոհրաբյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/1a/98107558_90:0:1511:1066_1920x0_80_0_0_08f20341dc9c3be9414ea6b0dcbff15f.jpg.webp
հայաստան, զեկույց, եկեղեցի, արա զոհրաբյան
հայաստան, զեկույց, եկեղեցի, արա զոհրաբյան
Պաշտպանի գնահատմամբ՝ զեկույցում հրապարակված «փաստերը» կենացների ու բամբասանքների մակարդակի տեղեկություններ են, փաստաթղթում մտքերը խառն են շարադրված, իրար հակասող և այլն։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցում ստեղծված «ճգնաժամի» մասին զեկույցը հանցագործության մասին ապացույց է և հետագայում օգտագործվելու է ներկա բարձրաստիճան պաշտոնյաների դեմ դատարանում։ Alpha News-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ զեկույցն ապացուցում է պետության հակաօրինական միջամտությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարությանը, ինչն արգելված է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով։
«Ես վստահեցնում եմ` ապագայում այն քրեական վարույթը, որը հարուցվելու է, և այսօրվա բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտնվելու են մեղադրյալի աթոռին, այս զեկույցը նաև այդ ապացույցների շարքում է գնահատվելու»,- ասել է Զոհրաբյանը։
Պաշտպանը վստահ է, որ իշխանությունն ավելի բիրտ քայլերի է գնալու, բայց Ամենայն հայոց կաթողիկոսը չի ընկրկելու։ Զոհրաբյանը նաև կասկած չունի, որ այս ամբողջ արշավը ոչ թե ՔՊ-ի, այլ թուրք-ադրբեջանական ուժերի օրակարգն է, քանի որ եկեղեցին նրանց համար խոչընդոտ է։
Ինչ վերաբերում է զեկույցում հրապարակված «փաստերին», պաշտպանը նշել է՝ կենացների ու բամբասանքների մակարդակի տեղեկություններ են, փաստաթղթում մտքերը խառն են շարադրված, իրար հակասող և այլն։
«Եթե նույնիսկ իրենց գրածը ճշմարտություն լինի, հարց է առաջանում՝ ձեզ ի՞նչ։ Դուք լուծե՞լ եք երկրի անվտանգության հարցը, աղքատությունը վերացրե՞լ եք, նույնիսկ ձեր սիրած ասֆալտն ամբողջությամբ բարեկարգե՞լ եք, հիմա մնացե՞լ է եկեղեցու հոգևոր հարցը լուծել։ Եվ մի հարց է ծագում՝ ո՞վ է այդ բարի հովիվը, Նիկո՞լ Փաշինյանը։ Մենք բազմաթիվ հրապարակումներ ենք կարդացել, որոնցում Փաշինյանը կապվում էր աղանդավորական կառույցների հետ։ Հիմա, եթե շահառուն կամ պատվիրատուն այդ կառույցներն են, ի՞նչ գործ ունի իշխանությունը երկրի ներքին տարածք ներխուժելու համար»,- ասել է Զոհրաբյանը։