Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբ, քանի որ երկխոսության յուրաքանչյուր փուլին հաջորդում են նոր պատժամիջոցներ և հարվածներ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում։
«Մենք այլևս վստահություն չունենք Վաշինգտոնի հետ բանակցությունների նկատմամբ՝ յուրաքանչյուր երկխոսությանը հաջորդող ռազմական գրոհների և պատժամիջոցների կիրառման պատճառով»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ ներկայումս երկու երկրների միջև անուղղակի շփումներում Դոհան և Իսլամաբադն են հանդես գալիս որպես միջնորդներ։
«Կատարն ու Պակիստանն են Վաշինգտոնին փոխանցում մեր ուղերձները»,- նշել է նա։
Փեզեշքիանը ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի հետ շփումները հիմնված են նախկինում կնքված փոխըմբռնման հուշագրի վրա։ Նա այս համատեքստում կոչ է արել ԱՄՆ վարչակազմին՝ հստակ սահմանել իր դիրքորոշումն այս փաստաթղթի վերաբերյալ։