Արարատ Միրզոյանն ու Բարհամ Սալիհին քննակել են «Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրեր»

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհին։

ՀՀ ԱԳՄԱ նախարարության հաղորդմամբ, քննարկվել են Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։ 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ:

Leave a comment