Սանյոլը հեռացել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ֆրանսիացի մասնագետ Վիլի Սանյոլը հեռացել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռամազ Սվանաձեն։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։ Այս որոշումը կայացվել է Ազգերի լիգայի շրջանակում Հյուսիսային Իռլանդիայից սեփական հարկի տակ կրած 0։1 հաշվով պարտությունից հետո։

«Շնորհակալություն Վիլի Սանյոլին Վրաստանի ազգային հավաքականի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեի և այս պատմական ճանապարհին մեր կիսած հույզերի համար», – նշել է ֆեդերացիան հայտարարության մեջ։

Սանյոլը Վրաստանի հավաքականը գլխավորել է 2021 թվականի փետրվարից և անցկացրել 57 հանդիպում։ Նրա ղեկավարությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ՝ 2024 թվականին, դուրս էր եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Ընտրանին հասնել էր ԵՎՐՈ-ի 1/8 եզրափակիչ։ Սվանաձեն նախկինում աշխատել է Վրաստանի երիտասարդական հավաքականի հետ՝ երկու անգամ նրանց դուրս բերելով մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Leave a comment