«Բովանդակազուրկ, ծիծաղելի, մի երևույթ, որին անուն տալը շատ դժվար է»,-Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն այսպես է որակել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
«Մեր եկեղեցու թշնամիները շատ կերազեին իրենց ձեռքին ունենալ ծանրակշիռ փաստեր, որպեսզի այդ փաստերի ճանապարհով եկեղեցում խժդժություններ իրականացնեին։
Այդ ծանրակշիռ փաստերը վերաբերելի են ոչ թե ուխտին հավատարիմ հոգևորականներին, այլ հենց տիրադավներին, որոնց միջոցով էլ կարողացել են նրանց վրա ազդել ու իրենց կողմը քաշել, ստիպել, որ ստորագրեն տխրահռչակ հայտարարության տակ, որով մեկնարկ տվեցին եկեղեցու «բարենորոգմանը»»,- նշել է Տեր Զարեհը