«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է

Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» (Գևորգ Մելիքյան) 2 ամսով կալանավորվել է:

Երեկ հայտնի էր դարձել քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը, որ ավելի հայտնի է Զապ մականվամբ, նունպես երկու ամսով կալանավորվել է։

«Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հորվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»,- երեկ MediaHub-ին հայտնել էր քննչական կոմիտեն։

Leave a comment