«Ուժեղ Հայաստանը» վստահ է՝ ստիպել են կառավարությանը տրանսպորտ տրամադրել Տիգրանաշենին

https://arm.sputniknews.ru/20260926/uzhegh-hajastany-vstah-e-stipel-en-karavarutjany-transpvort-tramadrel-tigranashenin-107334267.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/1e/54554039_169:0:1129:720_1920x0_80_0_0_d45aaba8f0a117aafcf55038af26969b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տիգրանաշեն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տրանսպորտ

հայաստան, տիգրանաշեն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տրանսպորտ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ նախատեսում են զբոսաշրջային մեծ ծրագիր իրականացնել Տիգրանաշենում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրին տրանսպորտ կտրամադրվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ շեշտելով, որ հենց իրենք են իշխանություններին ստիպել նման որոշում կայացնել։

Օրեր առաջ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, որ խմբակցության պատգամավորները որոշել են Անկախության օրվա առիթով ստացած պարգևավճարներն ուղղել Տիգրանաշենում մի քանի ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ գործարկել գյուղմթերքի շուկա, կառուցել նոր խաղահրապարակ, ձեռք բերել ավտոբուս՝ երեխաներին դպրոց տանելու, մարզկենտրոն հասնելու համար և այլն։

Պատգամավորների խոսքով՝ հենց դրանից հետո է հայտնի դարձել, որ իշխանությունները որոշել են տրանսպորտ հատկացնել Տիգրանաշենին։

Հավելենք, որ ավելի վաղ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ որոշել են տարբեր ծրագրեր իրականացնել Տիգրանաշենում՝ այն զարգացնելու, զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար՝ շեշտելով, թե թույլ չեն տալու Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին։ Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրն էլ խմբակցության պատգամավորները Տիգրանաշենում ծառատունկ էին իրականացրել։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ԱԺ-ում խոսել էր Արարատի մարզի Տիգրանաշեն հայկական գյուղի մասին։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ դեռևս մանրամասն չեն քննարկվել անկլավների և էքսկլավների հարցերը, սակայն դրանք պետք է լուծվեն խաղաղության, այլ ոչ թե հակամարտության տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ պետք է գործել երկու հանրապետությունների բնակիչների շահերից ելնելով՝ նրանց համար լրացուցիչ բարդություններ չստեղծելով: Նա հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածքն է, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ ոչ:

Leave a comment