Շնորհավորում ենք Գագիկ Ծառուկյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով տոկունություն, ներքին ուժ և հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ

Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է։

Օրը, որը պետք է նշվեր հարազատների, ընկերների և մտերիմների շրջապատում, այս անգամ անցնում է անազատության պայմաններում։

Մեր լրատվամիջոցի` Armlife.am-ի  անունից շնորհավորում ենք Գագիկ Ծառուկյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, տոկունություն, ներքին ուժ և հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։

Թող դժվարությունները ժամանակավոր լինեն, փորձությունները՝ հաղթահարելի, իսկ մարդկային ջերմությունն ու հարազատների սերն ուղեկցեն նրան այս օրերին։

Մաղթում ենք, որ շուտով այս օրը նշելու հնարավորություն ունենա ազատության մեջ՝ ընտանիքի և հարազատների կողքին։

Առողջություն, ամրություն և խաղաղ օրեր։

Leave a comment