Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիրը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Իրանը Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել կոնկրետ յոթօրյա ծրագիր։ Եթե պահպանվեն անհրաժեշտ պայմանները, նեղուցը կարող է վերաբացվել և նորմալ նավագնացությունը կարող է վերականգնվել յոթ օրում», – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողներին ասել է Արաղչին։
Նախօրեին ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Կատարի միջնորդությամբ: ԶԼՄ-ների տվյալներով՝ խորհրդակցությունները շարունակվել են մոտ երեք ժամ։ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըդրանք «շատ արդյունավետ» է անվանել, ընդ որում կողմերը դեռ չեն հայտարարել պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:
Հունիսի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որը կոչված է սկսելու խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը: Սակայն երեք շաբաթ անց սկսվեց էսկալացիայի նոր փուլ. ՎաշինգտոնըԹեհրանին մեղադրեց Հորմուզի առևտրային նավերիգնդակոծման մեջ, որիցհետո կողմերը վերսկսեցին հարվածների փոխանակումը: Ներկայումս Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցում չի իրականացվում։