Ի՞նչ իմաստ ունի արեւմտյան մի հարթակում Ալիեւին գովերգելը, մյուս հարթակում` Էրդողանին ռեւերանս անելը, երրորդ առիթով` Թրամփին քծնելը, երբ մեր երկրի առջեւ կանգնած լուրջ խնդիրներից ոչ մեկը տարիներ շարունակ չի լուծվում. մեր գերիներին հետ չեն վերադարձնում, մեր սուվերեն տարածք մտած թշնամու զորքը հետ չի քաշվում, մյուս տարածքների նկատմամբ նրա հավակնությունները չեն նվազում, մեր ապրանքը չենք կարողանում տանել՝ դրսում վաճառել, սահմանները չեն բացվում, նոր ճանապարհներ չեն կառուցվում, հին ճանապարհները չեն ապաշրջափակվում, Գորիս-Կապան մայրուղին մեզ թույլ չեն տալիս շահագործել, ԹՐԻՓՓ-ի ուղղությամբ էլ դեռեւս գեթ կես քայլ արված չէ: Դրան գումարած` ամեն օր հարեւան երկրից լսում ենք սպառնալիքներ, վիրավորանք, մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձեր:
Ուրիշ պետությունների ղեկավարները դրսում գազան են, իրենց երկրում` բարի ղեկավար, մեր դեպքում հակառակն է. դրսում խոնարհ հարս է, ներսում` գել-գազան:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: