Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ փոխնախագահի պատմական այցը Հայաստան ընդդիմադիրների համար մեծ հնարավորություն է ընձեռել լրատվամիջոցներում իրենց «կեղծ մտահոգությունների» մասին խոսել ԱԺ-ում:

Սակայն, ըստ Ղազարյանի՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ երեկ ընդդիմության աթոռները դատարկ են եղել:

«Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության»,- հավելել է Ղազարյանը:

Leave a comment