https://arm.sputniknews.ru/20260926/kyhum-kadrajin-chistkaner-en-hraparak-107330311.html
ԿԸՀ–ում կադրային «չիստկաներ» են. «Հրապարակ»
ԿԸՀ–ում կադրային «չիստկաներ» են. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ աշխատանքից ազատվածները բաժնի պետեր են, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T09:28+0400
2026-09-26T09:28+0400
2026-09-26T09:28+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վահագն հովակիմյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/04/104202205_0:0:1500:844_1920x0_80_0_0_22ab3d1b582c2bd05254c54cae16b9bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կադրային «չիստկաներ» են սկսվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։«Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ու չնայած նրանք հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել»,– նշում է պարբերականը։Ըստ թերթի` խոսքը համակարգչային ծառայությունների բաժնի պետ Սվետիկ Գրիգորյանի և ՏՏ և ՏՎ վարչության պետ Ելենա Այվազյանի մասին է։«Փաստորեն նախկին ՔՊ-ական պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակից, ներկայում ԿԸՀ խիստ «ապաքաղաքական և չեզոք» պետ Վահագն Հովակիմյանը չի հանդուրժում ոչ մեկին, ով դույզն-ինչ կշեղվի իր «պարտիայի» գծից, և կադրային «չիստկաներ» է անում հունիսի 7-ից հետո»,– գրել է պարբերականը։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ ՔՊ-ն խորհրդարանում ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/04/104202205_167:0:1500:1000_1920x0_80_0_0_9aea5bd1a79bbb8f868dfc9a4679974e.jpg.webp
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան
Թերթը գրում է, որ աշխատանքից ազատվածները բաժնի պետեր են, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կադրային «չիստկաներ» են սկսվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ու չնայած նրանք հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել»,– նշում է պարբերականը։
Ըստ թերթի` խոսքը համակարգչային ծառայությունների բաժնի պետ Սվետիկ Գրիգորյանի և ՏՏ և ՏՎ վարչության պետ Ելենա Այվազյանի մասին է։
«Փաստորեն նախկին ՔՊ-ական պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակից, ներկայում ԿԸՀ խիստ «ապաքաղաքական և չեզոք» պետ Վահագն Հովակիմյանը չի հանդուրժում ոչ մեկին, ով դույզն-ինչ կշեղվի իր «պարտիայի» գծից, և կադրային «չիստկաներ» է անում հունիսի 7-ից հետո»,– գրել է պարբերականը։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ ՔՊ-ն խորհրդարանում ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: