Արարատ Միրզոյանը և Անիտա Օրբանն ընդգծել են Հայաստանի և Հունգարիայի միջև հեռանկարային գործընկերության զարգացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։

Արարատ Միրզոյանը և Անիտա Օրբանն ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու համատեքստում:

Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև հեռանկարային գործընկերության զարգացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը՝ հիմնված նաև ժողովրդավարական ընդհանուր սկզբունքներին հավատարմության վրա:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի եվրոպական ինտեգրման և ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման առանցքային թեմաների շուրջ:

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment