ՌԴ-ն պատրաստ էր վերսկսել բանակցությունները, սակայն Ուկրաինան փորձեց հարվածել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում։
«Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը հակառակորդը փորձել է զանգվածային հարված հասցնել Մոսկվային. Կիևի ռեժիմը ցանկացել է վախեցնել ռուսաստանցիներին և ՊՄՏՀ-ի հյուրերին հունիսին, սակայն նրանց դա չի հաջողվել: Ռուսաստանի արձագանքը Կիևի ռեժիմի գործողություններին, այդ թվում՝ խաղաղ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, էական է եղել։
Ուկրաինական կողմն ընդհատել է բանակցությունները Ստամբուլում, սակայն ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտարարել է բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին: Խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է մտածի, թե ինչն է իր շահերից բխում։
Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի հետ ռազմական գործողությունների, դրա համար հիմքեր չկան։ Իսկ Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մասին Պուտինը սադրանք է անվանել։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններն այժմ գրեթե զրոյական են։ ԱԽՏՀ գագաթնաժողովին մեկնելը կախված կլինի Ռուսաստանի ներսում տիրող իրավիճակից»։