«Հիշում եմ ՀՀՇ-ականների ելույթները՝ Դաշնակցության հետ կապված՝ էլի քննադատելով, դատապարտելով, որ ձեր վերջին օրերն են…ՀՀՇ-ն արդեն չկա, ՀԱԿ-ն էլ չի լինելու վաղը չէ մյուս օրը, ՔՊ-ն էլ չի լինելու, մեր դեռ չծնված կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ն էլ չի լինելու, բայց Դաշնակցությւոնը մնալու է, ուզեք, թե չուզեք»,- ԱԺ-ում ՀՌՀ անդամ հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին ընդդիմության բերած նախագծի քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Դիմելով Հակոբ Հակոբյանին՝ Աղազարյանը նշել է. «Պարո՛ն Մովսես, դուք քննադատել եք Դաշնակցությանը, բայց բոլոր դեպքերում այստեղ սահմանադրականության հետ կապված խնդիր է: Պարո՛ն Հակոբ Մովսես, ես կողմ եմ քվեարկելու «Հայաստան» դաշինքի առաջարկությանը, որովհետև սահմանադրականությունը ինձ համար ամեն ինչից վեր է»: