ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։ Հանդիպման 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։Առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 74–րդ րոպեում գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը։Նշենք, որ Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը հայկական թիմը կանցկացնի սեպտեմբերի 28-ին Երևանում ՝ ընդդեմ Չեռնոգորիայի հավաքականի:
Գոլերի հեղինակ դարձան Գեորգի Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։
Հանդիպման 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։
Առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսի 74–րդ րոպեում գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը։
Նշենք, որ Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը հայկական թիմը կանցկացնի սեպտեմբերի 28-ին Երևանում ՝ ընդդեմ Չեռնոգորիայի հավաքականի: