Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն: Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ հուսիների հարձակումների դեմ:
Հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն կմեկնի Սաուդյան Արաբիա։
Նշենք, որ վերոհիշյալ երկրները ստորագրել էին Մեքքայի ռազմական պակտը, համաձայն որի՝ կողմերից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր կողմերի վրա։
Աղբյուրը՝ Ermenihaber