Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 25-ին կայացան 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց ադրբեջանցիներին։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Հայաստանի հավաքականը նախորդ 9 տուրերում տարել է 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և ունի 18 թիմային միավորով։

Կանանց Հայաստանի հավաքականը մրցեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Չինաստանի թիմի հետ ու պարտվեց 1:3 հաշվով: Հանդես եկան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

9 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն և ունի 14 թիմային միավորով: Առաջատար Չինաստանը հավաքել է 17 միավոր։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment