https://arm.sputniknews.ru/20260925/hima-menq-unenq-yndhanur-dashnakic-kam-tshnami-kajacel-e-sputnik-pro-i-15-rd-mvoduly-107316739.html
«Հիմա մենք ունենք ընդհանուր դաշնակից կամ թշնամի»․ կայացել է Sputnik Pro-ի 15-րդ մոդուլը
«Հիմա մենք ունենք ընդհանուր դաշնակից կամ թշնամի»․ կայացել է Sputnik Pro-ի 15-րդ մոդուլը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերյան ծրագրին մասնակցել են 12 լրագրողներ, բլոգերներ, SMM և PR մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T18:44+0400
2026-09-25T18:44+0400
2026-09-25T18:44+0400
sputnikpro
մոսկվա
լրագրող
մուլտիմեդիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107309034_0:77:1501:921_1920x0_80_0_0_9cbed27842af346f866a1455fb3cdec9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik, Ելիզավետա Բորիսենկո։ Մոսկվայում սեպտեմբերի 21-25-ը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գրասենյակում անցկացվել է մերձավոր արտերկրի երկրների լրագրողների, բլոգերների, SMM և PR մասնագետների համար նախատեսված ծրագրի 15-րդ մոդուլը։Հինգ օրերի ընթացքում գործակալության առաջատար աշխատակիցներն անցկացրել են վարպետության դասեր և գործնական պարապմունքներ ժամանակակից մեդիայի աշխատանքի հիմնական ուղղություններով։ Դրանց թվում են սոցիալական ցանցերի և Telegram-ալիքների առաջխաղացումը, մեդիամոնիտորինգը, ֆոտո և տեսաբովանդակության հետ աշխատանքը, ուղիղ եթերների կազմակերպումը։Ավանդույթի համաձայն՝ ծրագրի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել շփվելու ռազմական թղթակցի հետ և ծանոթանալու թեժ կետերում ու հատուկ ռազմական գործողության գոտում լրագրողի աշխատանքի առանձնահատկություններին։Դասընթացի առանցքային թեմաներից մեկը դարձել է նեյրոցանցերի հետ աշխատանքը։ Մասնակիցները նշում են, որ լրագրողի աշխատանքում արհեստական բանականության կիրառման հմտությունը ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում։«ԱԲ-ն դառնում է ավելի ու ավելի արդիական, այն շուկայի ավելի ու ավելի մեծ հատված է զբաղեցնում։ Հատկապես հետաքրքիր թեմա է դրա «գորշ գոտին»՝ նեյրոցանցերի օգտագործումը օրենսդրական առումով։ Սա ոչ մի տեղ կարգին կարգավորված չէ, օրենսդրական քայլերը նոր-նոր են սկսում ներդրվել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Հետաքրքիր էր իմանալ, թե դա ինչպես է ազդում մեր աշխարհի վրա և ինչպես է կարգավորվելու ապագայում»,-Sputnik-ին պատմել է Բելառուսից մասնակից Վիկտոր Բուլավսկին։Ընդհանուր առմամբ, մասնակիցները նկատում են, որ «Sputnik Pro-ն Զուբովսկիում» ծրագիրը հետաքրքիր է ոչ միայն լրագրողների, այլև այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար։ Մոդուլի ընթացքում ստացած նոր գիտելիքները կարելի է կիրառել տուն վերադառնալուն պես։«Մենք ունենք ոչ միայն ընդհանուր պատմություն և ընդհանուր մշակույթ, այլև ընդհանուր խնդիրներ։ Եվ այս ամենի մասին լրագրողների հետ խոսելը շատ հետաքրքիր է ու կարևոր։ Եվ մենք հիմա ունենք ընդհանուր դաշնակից կամ թշնամի՝ արհեստական բանականությունը։ Սրա մասին ամեն ինչ իմանալն ու խոսելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր լրագրողի համար»,-ասում է Հայաստանից լրագրող Հրանտ Սարաֆյանը։Սեմինարի մասնակիցները շեշտում են ինքնազարգացման կարևորությունը։«Մեդիայում, ինչպես բժիշկների մոտ, պատահում է՝ հասնում ես որոշակի մակարդակի ու մտածում․ «Սա վերին աստիճա՞նն է, թե՞ ոչ»։ Նման ծրագրերը շատ անհրաժեշտ են, այստեղ տեղի է ունենում հմտությունների և գիտելիքների փոխանակում տարբեր երկրների մասնագետների միջև»,- ասում է ղազախստանցի մասնակից Մերուերտ Նուրգազինովան։Մոդուլի ավարտին բոլոր մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը և ստացել ծրագիրն անցնելու մասին դիպլոմներ։Հիշեցնենք, որ «Sputnik Pro-ն Զուբովսկիում» նախագիծը մերձավոր արտերկրի և Բալթյան երկրների մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության նախագիծն է՝ ԱՊՀ երկրների լրագրողների համար։ 2023 թվականից ի վեր դրան մասնակցել են ավելի քան 160 մասնագետներ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներից։Այս տարի մերձավոր արտերկրի լրատվամիջոցների ևս 12 ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ծանոթանալ գործակալության աշխատանքին և զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները։
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107309034_84:0:1415:998_1920x0_80_0_0_6d35d7fa07c0ef5ed4ec84ffb9d3a885.jpg.webp
sputnikpro, մոսկվա, լրագրող, մուլտիմեդիա
sputnikpro, մոսկվա, լրագրող, մուլտիմեդիա
Սեպտեմբերյան ծրագրին մասնակցել են 12 լրագրողներ, բլոգերներ, SMM և PR մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik, Ելիզավետա Բորիսենկո։ Մոսկվայում սեպտեմբերի 21-25-ը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գրասենյակում անցկացվել է մերձավոր արտերկրի երկրների լրագրողների, բլոգերների, SMM և PR մասնագետների համար նախատեսված ծրագրի 15-րդ մոդուլը։
Հինգ օրերի ընթացքում գործակալության առաջատար աշխատակիցներն անցկացրել են վարպետության դասեր և գործնական պարապմունքներ ժամանակակից մեդիայի աշխատանքի հիմնական ուղղություններով։ Դրանց թվում են սոցիալական ցանցերի և Telegram-ալիքների առաջխաղացումը, մեդիամոնիտորինգը, ֆոտո և տեսաբովանդակության հետ աշխատանքը, ուղիղ եթերների կազմակերպումը։
Ավանդույթի համաձայն՝ ծրագրի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել շփվելու ռազմական թղթակցի հետ և ծանոթանալու թեժ կետերում ու հատուկ ռազմական գործողության գոտում լրագրողի աշխատանքի առանձնահատկություններին։
Դասընթացի առանցքային թեմաներից մեկը դարձել է նեյրոցանցերի հետ աշխատանքը։ Մասնակիցները նշում են, որ լրագրողի աշխատանքում արհեստական բանականության կիրառման հմտությունը ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում։
«ԱԲ-ն դառնում է ավելի ու ավելի արդիական, այն շուկայի ավելի ու ավելի մեծ հատված է զբաղեցնում։ Հատկապես հետաքրքիր թեմա է դրա «գորշ գոտին»՝ նեյրոցանցերի օգտագործումը օրենսդրական առումով։ Սա ոչ մի տեղ կարգին կարգավորված չէ, օրենսդրական քայլերը նոր-նոր են սկսում ներդրվել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Հետաքրքիր էր իմանալ, թե դա ինչպես է ազդում մեր աշխարհի վրա և ինչպես է կարգավորվելու ապագայում»,-Sputnik-ին պատմել է Բելառուսից մասնակից Վիկտոր Բուլավսկին։
Ընդհանուր առմամբ, մասնակիցները նկատում են, որ «Sputnik Pro-ն Զուբովսկիում» ծրագիրը հետաքրքիր է ոչ միայն լրագրողների, այլև այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար։ Մոդուլի ընթացքում ստացած նոր գիտելիքները կարելի է կիրառել տուն վերադառնալուն պես։
«Մենք ունենք ոչ միայն ընդհանուր պատմություն և ընդհանուր մշակույթ, այլև ընդհանուր խնդիրներ։ Եվ այս ամենի մասին լրագրողների հետ խոսելը շատ հետաքրքիր է ու կարևոր։ Եվ մենք հիմա ունենք ընդհանուր դաշնակից կամ թշնամի՝ արհեստական բանականությունը։ Սրա մասին ամեն ինչ իմանալն ու խոսելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր լրագրողի համար»,-ասում է Հայաստանից լրագրող Հրանտ Սարաֆյանը։
Սեմինարի մասնակիցները շեշտում են ինքնազարգացման կարևորությունը։
«Մեդիայում, ինչպես բժիշկների մոտ, պատահում է՝ հասնում ես որոշակի մակարդակի ու մտածում․ «Սա վերին աստիճա՞նն է, թե՞ ոչ»։ Նման ծրագրերը շատ անհրաժեշտ են, այստեղ տեղի է ունենում հմտությունների և գիտելիքների փոխանակում տարբեր երկրների մասնագետների միջև»,- ասում է ղազախստանցի մասնակից Մերուերտ Նուրգազինովան։
Մոդուլի ավարտին բոլոր մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը և ստացել ծրագիրն անցնելու մասին դիպլոմներ։
Հիշեցնենք, որ «Sputnik Pro-ն Զուբովսկիում» նախագիծը մերձավոր արտերկրի և Բալթյան երկրների մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության նախագիծն է՝ ԱՊՀ երկրների լրագրողների համար։ 2023 թվականից ի վեր դրան մասնակցել են ավելի քան 160 մասնագետներ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներից։
Այս տարի մերձավոր արտերկրի լրատվամիջոցների ևս 12 ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ծանոթանալ գործակալության աշխատանքին և զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները։