«Օրենքով գող» համարվող «Զապը» կալանավորվել է (PAN.am)

«Օրենքով գող» համարվող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գողերի» ՝ Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) և «Զապին» (Անդրանիկ Սողոյան)։

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ ոստիկանության, Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով դստեր և նախկին փեսայի միջև վիճաբանության մասին, դիմել է Օշականում բնակվող մեկ այլ «օրենքով գողի»՝ նախկին փեսային պատժելու համար։ Դրան հաջորդել են երկու խմբերի միջև բախումներ։

Leave a comment