Թող Փաշինյանը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից, ես կհրաժարվեմ մյուս 2 երկրներինից. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.09.2026 | 18:21

Ի՞նչ եղավ Սամվել Կարապետյանի՝ ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Լրագրողի հարցին ի պատասխան այսօր «ՈւԺեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պայման առաջարկեց:

«Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ես՝ մյուս երկու երկրների»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Կարապետյանը 24News-ին տված հարցազրույցում առանց անուններ նշելու քննադատել էր որոշ ընդդիմադիր ուժերի՝ նշելով, թե նրանք իրենց «սև գործն արեցին» ընտրություններին, որով աջակցեցին իշխանություններին:

Դրան հաջորդել էր ընտրություններին մասնակցած «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի արձագանքը:

«Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։ Քաղաքականության մեջ կարևոր կարողություն է ինքնավերլուծությունը։ Չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել դրան։

Սա հեռանկար չունեցող ու վտանգավոր մոտեցում է: Մանավանդ, որ հարցերը ներկայացվում են միակողմանի՝ շրջանցելով ամբողջական պատկերը»,- գրել էր Արման Թաթոյանը՝ շեշտելով նաև որ իրենց քաղաքական ուժը միշտ պատրաստ էր եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է և ուղղված է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։

Այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Կարապետյանն իր խոսքում նկատի ունեցել է Թաթոյանին, ինչին ի պատասխան Կարապետյանը պատասխանեց՝ տեսնենք էլ ով իր վրա կվերցնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան

Leave a comment