https://arm.sputniknews.ru/20260925/baqvum-sparnacel-en-vrac-ekeghecun-khvorhurd-talvov-chkrknel-haj-ekeghecu-skhalnery-107316266.html
Բաքվում սպառնացել են Վրաց եկեղեցուն` խորհուրդ տալով չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»
Բաքվում սպառնացել են Վրաց եկեղեցուն` խորհուրդ տալով չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»
Sputnik Արմենիա
Բաքուն Վրաց եկեղեցուն կոչ է արել զերծ մնալ այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների բարիդրացիական կապերին։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T18:37+0400
2026-09-25T18:37+0400
2026-09-25T18:37+0400
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107314408_0:407:1536:1271_1920x0_80_0_0_fd3c23a0b6246e9368c3d7e6fcf13473.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի տարածած հայտարարության հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանուններն այլ անվանումներով ներկայացնելը։ՀՀ–ի քաղաքականության հետևանքն է․ ընդդիմադիրները՝ Դադիվանքից «գողացված» որմնանկարների մասինԱվելի վաղ Վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ պատմական Էրեթի Սուրբ Գևորգ մայր տաճարում և նրա տարածքում կատարվող աշխատանքները մտահոգիչ են: Չնայած այն հանգամանքին, որ Կուրմուկի մայր տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է:Ադրբեջանից նաև սպառնացել են Վրաց եկեղեցուն և խորհուրդ տվել չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»։Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է եվրոպացի պաշտոնյաների այցն Արցախ
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107314408_0:263:1536:1415_1920x0_80_0_0_f1c9d3cf3824e76d58b8d7538c67fe0c.jpg.webp
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
Բաքուն Վրաց եկեղեցուն կոչ է արել զերծ մնալ այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների բարիդրացիական կապերին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի տարածած հայտարարության հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանուններն այլ անվանումներով ներկայացնելը։
Ավելի վաղ Վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ պատմական Էրեթի Սուրբ Գևորգ մայր տաճարում և նրա տարածքում կատարվող աշխատանքները մտահոգիչ են: Չնայած այն հանգամանքին, որ Կուրմուկի մայր տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է:
«Անհասկանալի է Վրաց պատրիարքարանի որդեգրած մոտեցումը, որը ենթադրում է տարածքային հավակնություններ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։ Կարևոր է, որ կրոնական հաստատությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական կապերին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները կազմում են ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանից նաև սպառնացել են Վրաց եկեղեցուն և խորհուրդ տվել չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»։