Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Վարդանանց Ասպետների պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են Վարդանանց Ասպետների Ավագ Սպարապետ Ռոբերտ Ավագյանը, նախկին Ավագ Սպարապետներ Սթիվ Կրադջյանը, դոկտոր Գարի Զամանիգյանը և Լևոն Թորոսը, ինչպես նաև Վարդանանց Դուստրերի անդամ Անի Կրադջյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Սփյուռք հարաբերությունները և համագործակցության զարգացման հեռանկարները։
Հատուկ անդրադարձ է կատարվել համահայկական ներուժի արդյունավետ ներգրավման վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականին, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք հարաբերություններում առկա մարտահրավերներին՝ մասնավորապես տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության տարածմանը և դրան հակազդելու հնարավորություններին։
Զարեհ Սինանյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված հայրենադարձության խթանմանը, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը և երիտասարդության մասնակցության ընդլայնմանը։
Գլխավոր հանձնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սփյուռքահայ մասնագետների ներգրավվածությունը ՀՀ պետական կառավարման համակարգում։ Այս նպատակով Գրասենյակը տարիներ շարունակ իրականացնում է «իԳործ» ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել նաև այս տարի ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտների կադրային բանկի ձևավորմանը, որի շրջանակում դիմած մասնագետներից շատերն արդեն նշանակվել են պետական համակարգում բարձր պաշտոնների։
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը պատվիրակության անդամներին հրավիրել է մասնակցելու 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ այն կարևոր հարթակ է համահայկական օրակարգի շուրջ երկխոսության և համագործակցության խորացման համար։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: