Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում տեղակայված Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։ Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկու ուղղություններով փակվել է երթևեկության համար, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարորդներին հորդորում են փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ճանապարհ՝ երթևեկելով Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։ Վարորդներին նաև կոչ է արվել զգոնություն ցուցաբերել և հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։