Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել են հայ-իրանական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, անվտանգային իրավիճակին և երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։