Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներն առաջիկայում կվերսկսվեն։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Թեև փոխվարչապետը կոնկրետ ժամկետներ չի նշել, թե երբ կմեկնարկի հերթական փուլը, այդուհանդերձ ընդգծել է, որ Երևանն ու Բաքուն շարունակելու են համատեղ աշխատանքն այս ուղղությամբ։
«Մենք հաստատել ենք կանոնակարգը, և աշխատանքը շարունակվելու է դրան համապատասխան։ Այդ մասին անպայման կհայտարարվի»,- նշել է Գրիգորյանը։
Նա նաև հավելել է, որ հայկական կողմը տրամադրված է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու տևական խաղաղության հաստատմանը։