Ինչպե՞ս է սեփականաշնորհվել «Արարատցեմենտ» գործարանը․ Տոնոյանը մանրամասներ է հայտնում

https://arm.sputniknews.ru/20260925/inchpes-e-sepakanashnvorhvel-araratcement-gvortsarany-tvonvojany-manramasner-e-hajtnum-107303109.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107299854_67:0:1400:1000_1920x0_80_0_0_6a03d02cf719e9bd420246333c302b84.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատցեմենտ

Բաժանորդագրվել

Ծառուկյանը նշեց` միայն էլեկտրաէներգիայի պարտքը 7 մլն դոլար է կազմել։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերը գնելուց բացի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վրա է վերցրել նաև մի քանի տասնյակ միլիոն դոլարի պարտավորություններ։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ պարբերաբար ինֆորմացիոն դաշտ են նետվում տարբեր տեղեկություններ, թե 200 000 դոլարով կամ ինքնարժեքից շատ ավելի ցածր գնով է գործարանը գնվել, Տոնոյանն ասաց.

«Սա իրականության հետ կապ չունի և իրավիճակն այլ է։ «Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերն այդ գնով են ձեռք բերվել, բայց միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը պարտավորություն ունի տասնյակ միլիոնավոր դոլարներ մարելու։ Միայն էլեկտրաէներգիայի պարտքը 7 մլն դոլար է կազմել։ Գործարանում 1000-ից ավելի աշխատատեղ կա, բարեկարգումներ են իրականացվել, ինչպես նաև միլիոնավոր դոլարների ներդրումներ են իրականացվել»։

Տոնոյանն ընդգծեց՝ տևական ժամանակ է` բացի տեղեկատվական, մանիպուլյացիոն տեռորից, իշխանությունն այլ աչքի ընկնող գործընթացով հանդես չի եկել։ Նա նշեց նաև, որ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի շարք միջազգային իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների հետ են հանդիպել, նրանց ներկայացվել են զեկույցներ, որոնք ցույց են տալիս ՀՀ-ում մարդու, ինչպես նաև տնտեսական անձեռնմխելիության իրավունքների ոտնահարման դեպքեր և փաստեր։

Սա ներկայացվել է հատկապես այն կոնտեքստում, որ արդեն մի քանի ամիս է` Ծառուկյանին պատկանող մի շարք կազմակերպություններ, ընկերություններ կապարակնքված են, ու հազարավոր քաղաքացիներ հարկադրված պարապուրդի են մատնված։

Leave a comment