Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Բաժանորդագրվել

Կոմիտեից հայտնեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք ձերբակալվել են։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին են ՀՀ հակակոռուպցի կոմիտեից։

«Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,– նշվեցինկոմիտեից։

Կոմիտեից հայտնեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք ձերբակալվել են։

Leave a comment