Այլ երկրներից գազ գնելու դեպքում Հայաստանը զգալիորեն թանկ կվճարի. ՌԴ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20260925/ajl-erkrneric-gaz-gnelu-depqum-hajastany-zgalivoren-tank-kvtshari-rd-akh—107298110.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106452714_302:0:3031:2047_1920x0_80_0_0_82d4bb899ab3467269572338b027c6f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազ, հեղուկ գազ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ շևցով, անվտանգության խորհուրդ

գազ, հեղուկ գազ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ շևցով, անվտանգության խորհուրդ

Բաժանորդագրվել

Շևցովին խնդրել են մեկնաբանել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունը մտադիր է գազ գնել «բոլոր հնարավոր տեղերից»:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Այլ երկրներից գազ գնելու դեպքում Հայաստանը զգալիորեն ավելի թանկ կվճարի, քան վճարում է ռուսականի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ մեկնաբանելով մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացիան։

Շևցովին խնդրել են մեկնաբանել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունը մտադիր է գազ գնել «բոլոր հնարավոր տեղերից», այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից:

Ալեքսեյ Շևցովը լրագրողներին ներկայացրել է այլ երկրներից մատակարարումների հնարավոր արժեքի հաշվարկները:

«Ընդհանուր առմամբ, թվարկված տարբերակներից որևէ մեկում գազը կարժենա զգալիորեն ավելի թանկ, քան Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գնելիս, ինչի շնորհիվ Հայաստանը կարողացել է վերջին տարիներին ապահովել տնտեսության կայունությունն ու աճը։ Ընդ որում, գազամատակարարման դիվերսիֆիկացումը լրացուցիչ կառաջացնի հարակից ծախսեր», – հայտարարել է Շևցովը։

Հայաստանի համար ռուսական գազը վաճառվում է 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։

Դրանից էժան Ռուսաստանը գազ է մատակարարում միայն Բելառուսին։ Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի նախատեսում փոխել Ռուսաստանից և Իրանից գազի մատակարարման գործող սխեման: Պատասխանելով հարցին, թե իրանական գազը կարո՞ղ է այլընտրանք դառնալ ռուսական գազին, Աբրահամյանը նշել էր, որ այդ ուղղությամբ Երևանը ներկա դրությամբ լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարել էր, որ Երևանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազին այլընտրանք:

Հատկանշական է, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ` եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը, դա երկակի վատ էֆեկտ կունենա հանրապետության տնտեսության վրա: Գազի գնի բարձրացման դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կբարձրանան, իսկ բնակչությունը ստիպված կլինի տնտեսել շատ ապրանքների և ծառայությունների վրա։

Leave a comment