Պետդումայի ընտրությունների արդյունքները. «Միասնական Ռուսաստանը» 349 մանդատ է ստացել

https://arm.sputniknews.ru/20260925/petdumaji-yntrutjunneri-ardjunqnery-miasnakan-rusastany-349-mandat-e-stacel-107294342.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/14/107064586_84:0:1417:1000_1920x0_80_0_0_83ecbb3590f6200e39cee66a823045a8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ընտրություններ, պետդումա, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

ռուսաստան, ընտրություններ, պետդումա, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Քվեարկությանը մասնակցել է ընտելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 60%-ը, ինչը վերջին 3 քարոզարշավների համար ռեկորդային ցուցանիշ է:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Պետդումայի ընտրությունների արդյունքները։ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը նոր Դումայում ստացել է 349 մանդատ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան:

«Միասնական Ռուսաստանը» 140 մանդատ ստացել է դաշնային ցուցակով, 209-ը՝ միամանդատ ընտրատարածքներում», – ասել է Պամֆիլովան Պետդումայի ընտրությունների արդյունքներն ամփոփող նիստում:

ՌԴ կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 17, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1։ Պետդումա են անցել նաև 4 ինքնառաջադրվածներ։

Պամֆիլովան նաև հայտնել է, որ 9-րդ գումարման Պետդումայում ընտրվել են ռազմական հատուկ գործողության 46 մասնակիցներ կամ վետերաններ, որոնցից 41-ը ներկայացնում են «Միասնական Ռուսաստանը»:

«Պետդումայի ընտրություններում առաջին անգամ ընտրվել են ռազմական հատուկ գործողության 46 մասնակիցներ կամ վետերաններ, ինչը կազմում է մանդատների ընդհանուր թվի ավելի քան 10%-ը», – ասել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Պամֆիլովայի խոսքով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային է։

«Մասնակցել է ընտրողների ավելի քան 59,8%-ը` 67 միլիոն 448 հազար 94 մարդ: Սա վերջին 3 խորհրդարանական ընտրարշավների համար ռեկորդային ցուցանիշ է», – ասել է նա։

Հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիոնը:

9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունները տևել են 3 օր` սեպտեմբերի 18-20-ը: ՌԴ նախագահը Պետդումայի ընտրություններն անվանել է կարևորագույն ներքաղաքական իրադարձություն։

Leave a comment