Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը խոսել են ձևավորված հարաբերությունների, խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ ընդհանուր օրակարգին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment