Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ գործունեության մեջ, ինչպես նաև բարեկեցություն՝ վրաց ժողովրդին։
Վրաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել պետության ղեկավարին բարի ժեստի համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման շուրջ։