Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերիի հետ, քննարկել հումանիտար բնույթի հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԿԽՄԿ փոխգործակցությանն առնչվող թեմաներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին ու խաղաղության օրակարգին, խոսել է նաև հայ գերիների մասին: Նա հայտարարել է, որ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին: