https://arm.sputniknews.ru/20260925/rdum-2-mard-zvohvel-e-13y-viravvorvel-atsneri-zangvatsajin-hardzakman-masin-107283712.html
ՌԴ–ում 2 մարդ զոհվել է, 13–ը՝ վիրավորվել. ԱԹՍ–ների զանգվածային հարձակման մասին
ՌԴ–ում 2 մարդ զոհվել է, 13–ը՝ վիրավորվել. ԱԹՍ–ների զանգվածային հարձակման մասին
Sputnik Արմենիա
Առավոտյան հայտնի է դարձել, որ Բելգորոդի, Ուլյանովսկի, Պերմի և Վորոնեժի մարզերում հարձակումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T10:45+0400
2026-09-25T10:45+0400
2026-09-25T10:46+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/01/98293721_0:320:724:727_1920x0_80_0_0_011c19bb9d243efea57e178048b207ae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ այս գիշեր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել։Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է զոհվել, Ուլյանովսկում և Վորոնեժում կան տուժածներ: Մի շարք շրջաններում արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Ուլյանովսկում։ Մարզպետ Ալեքսեյ Ռուսսկիխի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ՝ յոթ մեծահասակ և մեկ երեխա։Հարձակման պատճառով Ուլյանովսկի մարզային իշխանությունները սեպտեմբերի 25-ին չեղարկել են դպրոցների և քոլեջների դասերը։ Մանկապարտեզները շարունակում են աշխատանքները:Վորոնեժում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են երկու կին և երկու տղամարդ: Կանանց հոսպիտալացրել են, տղամարդկանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի տվյալներով՝ մարզում գիշերվա ընթացքում ոչնչացվել է 88 անօդաչու թռչող սարք: Մարզկենտրոնում վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր։Բելգորոդի մարզում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է: Մարզային իշխանությունների տվյալներով՝ Վոլոկոնովկայի շրջանում անօդաչու սարքը հարձակվել է բեռնատարի վրա։ Մեքենայի ուղևոր տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց։Հարձակման է ենթարկվել նաև Պերմի երկրամասը։ Մարզպետ Դմիտրի Մախոնինը հայտնել է արդյունաբերական օբյեկտին հարվածելու, ինչպես նաև զոհված խաղաղ բնակչի մասին: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։Տարածաշրջանում ոչնչացվել է 39 անօդաչու թռչող սարք, վերացվում են արդյունաբերական օբյեկտի վրա հարձակման հետևանքները։Մոսկվայի ուղղությամբ ևս ԱԹՍ-ներով հարձակվելու փորձ է ձեռնարկվել։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող դրոնները։ Առավոտյան հաղորդվել է առնվազն 17 խոցված ԱԹՍ-ի մասին։ Բեկորների անկման վայրում աշխատում էին արտակարգ ծառայությունները։ԱԹՍ-ի սպառնալիքի ֆոնին օդանավերի ընդունման և ուղարկման սահմանափակումներ են մտցվել ՌԴ միանգամից մի շարք օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայի Վնուկովոյի և Դոմոդեդովոյի, Կազանի, Ուլյանովսկի, Չեբոքսարիի, Սարատովի և այլ քաղաքների:Անօդաչուների վտանգի ռեժիմ է մտցվել նաև Թաթարստանում։ Հարձակման սպառնալիք է հայտարարվել Կազանում, Զելենոդոլսկում, Նիժնեկամսկում, Ելաբուգայում, Նաբերեժնիե Չելնիում և Զաինսկում։Հարձակումների հետևանքների մասին տվյալները շարունակում են ճշտվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/01/98293721_0:252:724:795_1920x0_80_0_0_53134ba424ff3c355d343ec795d7225d.jpg.webp
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Առավոտյան հայտնի է դարձել, որ Բելգորոդի, Ուլյանովսկի, Պերմի և Վորոնեժի մարզերում հարձակումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ այս գիշեր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել։
Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է զոհվել, Ուլյանովսկում և Վորոնեժում կան տուժածներ: Մի շարք շրջաններում արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։
Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Ուլյանովսկում։ Մարզպետ Ալեքսեյ Ռուսսկիխի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ՝ յոթ մեծահասակ և մեկ երեխա։
Հարձակման պատճառով Ուլյանովսկի մարզային իշխանությունները սեպտեմբերի 25-ին չեղարկել են դպրոցների և քոլեջների դասերը։ Մանկապարտեզները շարունակում են աշխատանքները:
Վորոնեժում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են երկու կին և երկու տղամարդ: Կանանց հոսպիտալացրել են, տղամարդկանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի տվյալներով՝ մարզում գիշերվա ընթացքում ոչնչացվել է 88 անօդաչու թռչող սարք: Մարզկենտրոնում վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր։
Բելգորոդի մարզում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է: Մարզային իշխանությունների տվյալներով՝ Վոլոկոնովկայի շրջանում անօդաչու սարքը հարձակվել է բեռնատարի վրա։ Մեքենայի ուղևոր տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց։
Հարձակման է ենթարկվել նաև Պերմի երկրամասը։ Մարզպետ Դմիտրի Մախոնինը հայտնել է արդյունաբերական օբյեկտին հարվածելու, ինչպես նաև զոհված խաղաղ բնակչի մասին: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Տարածաշրջանում ոչնչացվել է 39 անօդաչու թռչող սարք, վերացվում են արդյունաբերական օբյեկտի վրա հարձակման հետևանքները։
Մոսկվայի ուղղությամբ ևս ԱԹՍ-ներով հարձակվելու փորձ է ձեռնարկվել։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող դրոնները։ Առավոտյան հաղորդվել է առնվազն 17 խոցված ԱԹՍ-ի մասին։ Բեկորների անկման վայրում աշխատում էին արտակարգ ծառայությունները։
ԱԹՍ-ի սպառնալիքի ֆոնին օդանավերի ընդունման և ուղարկման սահմանափակումներ են մտցվել ՌԴ միանգամից մի շարք օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայի Վնուկովոյի և Դոմոդեդովոյի, Կազանի, Ուլյանովսկի, Չեբոքսարիի, Սարատովի և այլ քաղաքների:
Անօդաչուների վտանգի ռեժիմ է մտցվել նաև Թաթարստանում։ Հարձակման սպառնալիք է հայտարարվել Կազանում, Զելենոդոլսկում, Նիժնեկամսկում, Ելաբուգայում, Նաբերեժնիե Չելնիում և Զաինսկում։
Հարձակումների հետևանքների մասին տվյալները շարունակում են ճշտվել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։