Փաշինյանն ու Գուտերեշը կարևորել են Հայաստանում COP17-ի անցկացումը (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Զրուցակիցները կարևորել են հոկտեմբերին Հայաստանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, անցկացումը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացրել համաժողովը լավագույն ձևով կազմակերպելու ուղղությամբ և կարևորել է միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը։

Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ համաժողովը լավագույն կերպով կանցկացվի։

ՀՀ վարչապետն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment