https://arm.sputniknews.ru/20260925/datarany-hashvi-charav-andzernmkheliutjuny-khachaturvovi-qreakan-hetapndumy-chdadarecvec-107283243.html
Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց
Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց
Sputnik Արմենիա
Յուրի Խաչատուրովը քրեական հետապնդման ենթարկվելու պահին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ու նա անձեռնմխելիություն ուներ։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T10:23+0400
2026-09-25T10:23+0400
2026-09-25T10:23+0400
հայաստան
յուրի խաչատուրով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2201/67/22016780_0:0:1601:901_1920x0_80_0_0_b0169e9de0412af629ff5b04390cfd55.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Մինչ այդ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը։«Յուրի Խաչատուրովը հանդիսացել է միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։ Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը,հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշեց Պողոսյանը։Պնդեց՝ այդ իմունիտետը կապված չէ անձի գտնվելու վայրից կամ կոնկրետ աշխատանքային գործունեության պահից, քանի որ նա միևնույնն է այդ պաշտոնում է։Դատարանը գնաց ընդմիջման ծանոթանալու միջնորդությանը։Ընդմիջումից հետո դատախազը շեշտեց, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ ու ազդում է միայն աշխատանքային գործունեության պահին, ինչը չի եղել Յուրի Խաչատուրովի դեպքում։Փաստաբանն առարկեց դատախազի այդ դիտարկման դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2201/67/22016780_0:0:1425:1068_1920x0_80_0_0_73db1dc66e88b264f18faccc43c1361f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, յուրի խաչատուրով
հայաստան, յուրի խաչատուրով
Բաժանորդագրվել
Յուրի Խաչատուրովը քրեական հետապնդման ենթարկվելու պահին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ու նա անձեռնմխելիություն ուներ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Մինչ այդ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը։
«Յուրի Խաչատուրովը հանդիսացել է միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։ Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը,հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշեց Պողոսյանը։
Պնդեց՝ այդ իմունիտետը կապված չէ անձի գտնվելու վայրից կամ կոնկրետ աշխատանքային գործունեության պահից, քանի որ նա միևնույնն է այդ պաշտոնում է։
Դատարանը գնաց ընդմիջման ծանոթանալու միջնորդությանը։
Ընդմիջումից հետո դատախազը շեշտեց, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ ու ազդում է միայն աշխատանքային գործունեության պահին, ինչը չի եղել Յուրի Խաչատուրովի դեպքում։
Փաստաբանն առարկեց դատախազի այդ դիտարկման դեմ։