Հայրենադարձների հոսքը աճել է. ո՞ր երկրներից են գալիս Հայաստան

https://arm.sputniknews.ru/20260925/hajrenadardzneri-hvosqy-atshel-e-vor-erkrneric-en-galis-hajastan-107164051.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107155475_90:0:1511:1066_1920x0_80_0_0_2620255f164bd89df8f23b8d798310c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայրենադարձություն, զարեհ սինանյան

հայաստան, հայրենադարձություն, զարեհ սինանյան

Բաժանորդագրվել

Զարեհ Սինանյանի խոսքով՝ հայրենադարձների համար ամենահրատապ խնդիրներից մեկը կացարանի հարցն է:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան վերադարձող հայերի հոսքն աճել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ զգալի հոսք կա Ռուսաստանից, Մերձավոր Արևելքի երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Ֆրանսիայից:

«Բացարձակ թվերով հայրենադարձների ստույգ թիվ դեռևս չկա, քանի որ տարեվերջի պաշտոնական վիճակագրությունն արտացոլում է երկիր մուտք գործածների և երկրից մեկնածների թվի տարբերությունը: Սակայն մենք գիտենք, որ այդ թիվը զգալի է», – ասաց հանձնակատարը։

Սինանյանը նշեց, որ այս տարի ավելի շատ հայրենադարձներ են սպասվում, քան 2025-ին։ Հոսքի աճի ցուցանիշներից մեկը, նրա խոսքով, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ծանրաբեռնվածությունն է, որի աշխատակիցներն օգնում են ՀՀ եկողներին լուծել հարցերի լայն շրջանակ՝ կենցաղայինից մինչև փաստաթղթային:

Միևնույն ժամանակ հայրենադարձների համար առավել հրատապ խնդիրներից մեկը կացարանի հարցն է: Շատերը Հայաստան են գալիս՝ դեռևս չունենալով աշխատանք կամ բավարար ֆինանսական պահուստ, ինչպես նաև բախվում են բնակարան գտնելու խնդրին։

«Այս խնդիրը շատ արդիական է դարձել, և մենք բավական հաճախ ենք բախվում դրան, ուստի մտածում ենք այդ ուղղությամբ ինչ-որ արմատական լուծումներ գտնելու մասին», – նշեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025 թվականին Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը Հայաստանից մեկնածների թվից 8660-ով ավելի է: Նման վիճակագրությունը՝ քաղաքացիների մուտքի և ելքի տարբերությունը, Հայաստանում իրականացվում է 2010 թվականից։ Եվ սա առաջին դեպքն է, երբ արձանագրվել է դրական տարբերություն։

Leave a comment