https://arm.sputniknews.ru/20260925/rd-i-het-haraberutjunnery-transfvormaciaji-pulum-en-pashinjan-107278605.html
ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովում խոսել է ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T08:16+0400
2026-09-25T08:16+0400
2026-09-25T08:31+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107277720_0:0:1280:720_1920x0_80_0_0_b48b09aab9c52764ecbbde3a96af23c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում՝ հերթական անգամ ասելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։«Նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,– ասել է Փաշինյանը։Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է իր երկրից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։«Եվ այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն»,– հավելել է Փաշինյանը։ՀՀ վարչապետը շեշտել է՝ արտաքին քաղաքական պատկերացումների համար առանցքային նշանակություն ունեն հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ հարաբերություններն ինչպես նախկինում, այսօր էլ բացառիկ կարևորություն ունեն և բարիդրացիությունը շարունակվում է զարգանալ ու խորանալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107277720_231:0:1191:720_1920x0_80_0_0_4513f24de28ffeb84c7af17407d980fc.jpg.webp
հայաստան, видео, ռուսաստան, նիկոլ փաշինյան
հայաստան, видео, ռուսաստան, նիկոլ փաշինյան
ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովում խոսել է ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում՝ հերթական անգամ ասելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։
«Նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։
Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,– ասել է Փաշինյանը։
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է իր երկրից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։
«Եվ այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն»,– հավելել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է՝ արտաքին քաղաքական պատկերացումների համար առանցքային նշանակություն ունեն հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ հարաբերություններն ինչպես նախկինում, այսօր էլ բացառիկ կարևորություն ունեն և բարիդրացիությունը շարունակվում է զարգանալ ու խորանալ։