Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ։
Ինչպես փոխանցում է РИА Новоисти-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։
«Կարծում եմ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին անցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին, ինչպես նաև այդ ուղղությամբ որոշակի քայլերի և գործողությունների ցուցադրումը, առայժմ առավելապես կրում են հռչակագրային և քաղաքական բնույթ»,- ասել է Սալյուկովը՝ հավելելով, որ Հայաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին իրական անցումը երկարատև, բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ բյուջետային ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով։