Քաղաքականություն
24.09.2026 | 18:40
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների օրակարգը, TRIPP նախագծի իրականացման ընթացքը և Հայաստան–Ադրբեջան խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: