https://arm.sputniknews.ru/20260924/ekeghecu-dem-hardzakmamb-pvordzum-en-sheghel-hajrenahandznman-teman-bagrat-srbazan-107260895.html
Եկեղեցու դեմ հարձակմամբ փորձում են շեղել հայրենահանձնման թեման․ Բագրատ սրբազան
Եկեղեցու դեմ հարձակմամբ փորձում են շեղել հայրենահանձնման թեման․ Բագրատ սրբազան
Sputnik Արմենիա
Սրբազանի խոսքով` զեկույցում որևէ հարց չկա, որը վերաբերում է կառավարությանը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T18:41+0400
2026-09-24T18:41+0400
2026-09-24T18:42+0400
հայաստան
բագրատ սրբազան
եկեղեցի
արցախ
իշխանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105963907_0:78:1500:922_1920x0_80_0_0_7b1dcf36fb8f03cbd2ecd8fcf3151813.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ զեկույցը համարում է իշխանությունների կողմից օրակարգը փոխելու փորձ։ Լրագրողների հետ զրույցում նա պնդեց, որ եկեղեցու շուրջ ծավալված գործընթացների նպատակն է հանրության ուշադրությունը շեղել արտաքին և ներքին այլ հարցերից։Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։Անդրադառնալով զեկույցի բովանդակությանը` Գալստանյանն այն բնութագրեց որպես «բամբասանքների փաթեթ» և նշեց, որ իշխանությունները նախ պետք է իրենք իրենց արածների համար զեկույց ներկայացնեն։«Այնտեղ որևէ հարց չկա, որը վերաբերում է կառավարությանը։ Իրենք իրենց մասին պետք է մի քիչ ավելի խորը ու լայն զեկույց ներկայացնեն՝ ինչպես են հանձնել Արցախը, ինչ պայմանավորվածություններ են ունեցել, ինչպես 2019 թվականին հայտարարություն արվեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչ խոսեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այդ ո՞ր երկրների հետ էին պայմանավորվում»,– ընդգծեց սրբազանը։Նա հերքեց նաև զեկույցում իր առաջնորդած «Սրբազան պայքարին» վերաբերող պնդումները՝ դրանք «ծայրից ծայր սուտ» որակելով։ Գալստանյանը չընդունեց նաև այն մոտեցումը, թե եկեղեցին նախկինում իշխանությունների նկատմամբ ավելի լոյալ դիրքորոշում է ունեցել։Հիշեցնենք` Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105963907_84:0:1417:1000_1920x0_80_0_0_25fcf491b560442652f01ce1900ccb7c.jpg.webp
հայաստան, բագրատ սրբազան, եկեղեցի, արցախ, իշխանություն
հայաստան, բագրատ սրբազան, եկեղեցի, արցախ, իշխանություն
Սրբազանի խոսքով` զեկույցում որևէ հարց չկա, որը վերաբերում է կառավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ զեկույցը համարում է իշխանությունների կողմից օրակարգը փոխելու փորձ։ Լրագրողների հետ զրույցում նա պնդեց, որ եկեղեցու շուրջ ծավալված գործընթացների նպատակն է հանրության ուշադրությունը շեղել արտաքին և ներքին այլ հարցերից։
«Հայրենահանձնում է տեղի ունենում, և թեման շեղելու համար ինստիտուցիոնալ հարձակում է գործվում եկեղեցու վրա։ Այս օրերին հարցը պետք է լիներ, թե ինչ լուրեր են պտտվում Բերդավանի շրջանից, Ոսկեպարից, Տիգրանաշենից, Ամերիկայում ի՞նչ եղավ, ներքին ի՞նչ հարցեր կային, ինչո՞ւ ասաց, որ մի մրցանակ էլ Ալիևին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալիս հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին. խմբ.)։ Այս թեման ահռելի ծավալով ուզում են բերել մեջտեղ, որպեսզի հասարակությունը զբաղվի դրանով, իսկ իրենք իրենց սև ու դիվական գործերն իրականացնեն»,– ասաց սրբազանը։
Անդրադառնալով զեկույցի բովանդակությանը` Գալստանյանն այն բնութագրեց որպես «բամբասանքների փաթեթ» և նշեց, որ իշխանությունները նախ պետք է իրենք իրենց արածների համար զեկույց ներկայացնեն։
«Այնտեղ որևէ հարց չկա, որը վերաբերում է կառավարությանը։ Իրենք իրենց մասին պետք է մի քիչ ավելի խորը ու լայն զեկույց ներկայացնեն՝ ինչպես են հանձնել Արցախը, ինչ պայմանավորվածություններ են ունեցել, ինչպես 2019 թվականին հայտարարություն արվեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչ խոսեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այդ ո՞ր երկրների հետ էին պայմանավորվում»,– ընդգծեց սրբազանը։
Նա հերքեց նաև զեկույցում իր առաջնորդած «Սրբազան պայքարին» վերաբերող պնդումները՝ դրանք «ծայրից ծայր սուտ» որակելով։ Գալստանյանը չընդունեց նաև այն մոտեցումը, թե եկեղեցին նախկինում իշխանությունների նկատմամբ ավելի լոյալ դիրքորոշում է ունեցել։
Հիշեցնենք` Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։