Ուիթքոֆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի համար առկա էին բոլոր նախադրյալները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ, ի տարբերություն աշխարհում ընթացող բազմաթիվ հակամարտությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի համար բոլոր նախադրյալներն առկա էին:

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովին՝ Ուիթքոֆը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոտեցումների վերաբերյալ իր գնահատականը, հայտնում է 1lurer.am-ը:

«Երկու երկրի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարներն աներևակայելի պրագմատիկ և հասուն էին և հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը երկարաժամկետ հակամարտության համար ավելի լավ լուծում է, քան դրա այլընտրանքը: Եվ ամենակարևորը, մեր կողքին էր նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր համապարփակ աջակցությամբ»,- նշել է Ուիթքոֆը:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։

Leave a comment