Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը երկու ամսով երկարացվեց

Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց Բագրատ Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը երկարաձգել 2 ամսով՝ մինչև նոյեմբերի 29-ը։

Բագրատ Սրբազանը խնդրեց, որ իր տնային կալանքը երկարացնեն կամ հետ ուղարկեն ԱԱԾ մեկուսարան.

«Խնդրում եմ, պատվարժան դատարան, եթե հնարավորություն ունեք, շարունակեք ինձ պահել տնային կալանքի տակ: Եթե ուղարկեք ԱԱԾ նկուղ, ավելի ուրախ կլինեմ, գոնե կոմունալ չեմ վճարի»,-հավելեց Բագրատ Սրբազանն ու ծիծաղեց:

Leave a comment